Բալթիկ ծովի հյուսիսում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները
Լատվիայի և Էստոնիայի ափերի մոտ այսօր մեկնարկում են ՆԱՏՕ-ի Northern Coasts 2023 ռազմածովային զորավարժությունները, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 23-ը:
Վարժանքներում ներգրավված է մոտ 3200 զինծառայող, 30 նավ ու սուզանավ և մինչև 15 ինքնաթիռ:
Զորավարժություններին մասնակցում են Գերմանիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Կանադայի և Շվեդիայի ռազմածովային ուժերը:
Գերմանիայի ռազմածովային ուժերի գլխավոր փոխծովակալ Յան Քրիստիան Կաակը տեղեկացրել է, որ զորավարժությունների շրջանակում կմշակվեն համատեղ գործողություններ՝ տարածաշրջանում հնարավոր ռուսական հարձակումը հետ մղելու համար:
09 Սեպտեմբեր, 2023 17:57
630
Բալթիկ ծովի ջրի մակարդակը նվազել է պատմականորեն նվազագույն արժեքի. Լևոն Ազիզյան
08 Փետրվար, 2026 20:58
24-ամյա հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը «Բալթիկայից» տեղափոխվել է «Ակրոն»
02 Հունվար, 2024 21:32
Լատվիայի ԱԳ նախարարը հայտարարել Է, որ Բալթիկ ծովը կդառնա ՆԱՏՕ-ի ծով
13 Մայիս, 2022 15:34
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
03 Հունիս, 2026 11:32
Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին և 10 մետրից ընկել գետը. կա տուժած
17 Մայիս, 2026 14:10
Կասպից ծովը շարունակում է նահանջել
14 Մայիս, 2026 23:39