Մի քանի տասնյակ զինված մարդիկ ուղղաթիռով իջեցվել են Իրկուտսկի մարզի Կիրենսկի շրջանի Դուլիսմա նավթային ընկերության տարածք, հայտնում է SHOT Telegram ալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք աշխատակիցներին պառկացրել են գետնին, որից հետո տիրացել են բոլոր փաստաթղթերին։ Ըստ SHOT-ի՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին՝ ձեռնարկության սեփականատերերի միջև դատավարության ժամանակ։ Նրանք փորձել են խնդիրը լուծել դատական կարգով, սակայն չեն կարողացել պայմանավորվել, թե ում է բաժին ընկնում գործարանը։ Այնուհետ, հեռուստաալիքի տվյալներով, զինված և դիմակավորված զինյալները վայրէջք են կատարել ձեռնարկության տարածքում և ներկայացել որպես մասնավոր անվտանգության ընկերության աշխատակիցներ։ Նրանք իրենց մոտ փաստաթղթեր են ունեցել, որոնք թույլ էին տալիս տիրանալ ընկերությանը:
«Դուլիսմա»-ին կապում են գործարար Ալեքսեյ Խոտինի անվան հետ, որը նախկինում մեղադրվել է հարկերից խուսափելու համար։ Մայիսին Մոսկվայի դատարանը Խոտինից հօգուտ պետության գանձել է ավելի քան 192 միլիարդ ռուբլի։