ՌԴ խաղաղապահները գրել են․ «Կարմիր խաչի առաջին մեքենաները, խաղաղապահների ուղեկցությամբ, անցել են Աղդամ–Ստեփանակերտ ճանապարհով, գտնվում են Ղարաբաղի մայրաքաղաքում և բեռնաթափվում են ԿԽՄԿ-ի պահեստում։ Բեռը ներառում է մանկական տակդիրներ, ներարկման փաթեթներ և կաթիլայիններ: Ներկայումս ԿԽՄԿ երկրորդ շարասյունը Լաչինի միջանցքով շարժվում է դեպի Ստեփանակերտ՝ խաղաղապահների ուղեկցությամբ, որը առաջինին զուգահեռ անցել է Լաչինի անցակետով։

Ռուսաստանի և նրա խաղաղապահների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ սկսել հումանիտար օգնության մատակարարումը»։

483