ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 98-րդ համերգաշրջանի բացմամբ:

Փառատոնն այս տարի նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Բացման համերգին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Համերգին հանդես է եկել անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող Դմիտրի Մասլեևը՝ նշանավոր դիրիժոր Վալենտին Ուրյուպինի ղեկավարությամբ: Հնչել են Խաչատրյանի թիվ 1 Սիմֆոնիան և Պրոկոֆևի Դաշնամուրի և նվագախմբի համար գրված թիվ 3 կոնցերտը: Որպես բիս՝ նվագախումբը նվագել է Արամ Խաչատրյանի Վալսը՝ «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից:

Ողջ փառատոնի ընթացքում կհնչեն Խաչատրյանի հայտնի ու սիրված ստեղծագործություններից, ինչպես նաև հազվադեպ կատարվող կամերային գործերը: Ելույթ կունենան հայ և օտարերկրյա աշխարհահռչակ մենակատարներ ու դիրիժորներ, կկայանան մարզային շրջագայություններ:

398