Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է. «Լեռնային Ղարաբաղ երեկվա ողջունելի մարդասիրական բեռների մուտքից հետո տարածաշրջանում ռազմական հակամարտության վերադարձը կործանարար է տեղի բնակչության համար։

Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Մեծ Բրիտանիան քրտնաջան աշխատում է երկխոսությունը խթանելու համար:

Բռնությունը երբեք լուծում չէ»,- ասված է գրառման մեջ:

242