ՀՀ ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաօրինական արարքներից
Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ակցիաների մասնակիցներին հորդորելով զերծ մնալ հակաօրինական արարքներից:
«Վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող ակցիաների ժամանակ մասնակիցների կողմից արձանագրվում են տարբեր խախտումներ։
Հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական արարքներից, չոտնահարել այլոց իրավունքները։
ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում և շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահպանմանն ու հասարակական անվտանգությանն ապահովմանն ուղղված միջոցառումներ։
Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքն ու չոտնահարել այլոց իրավունքները»,- ասված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
21 Սեպտեմբեր, 2023 21:31
582
Հրազդանի համայնքային ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14 Հոկտեմբեր, 2026 20:54
Սամվել Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր
14 Հոկտեմբեր, 2026 20:52
Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է
14 Հոկտեմբեր, 2026 20:17