Տեղեկատվական դաշտում ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում և այս առումով կարծում եմ, որ առավել ուշադիր պետք է լինենք և հանրության հետ մեր հաղորդակցությունը առավել ակտիվ պետք է պահենք։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին, օրակարգին անցնելուց առաջ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ շատ կարևոր է պահել տեղեկատվության վստահելիությունը։

«Ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա։ Բայց պետք  է արձանագրել, որ իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահի կարող  է փոխվել»,– ասաց նա և նշեց, որ իրադրությունը փոփոխական է։

Վարչապետն ասաց, որ այս իրավիճակում ցանկացած նեգատիվ տեղեկատվություն կարող է նեգատիվ  ազդեցություն ունենալ։ «ՀՀ–ն առաջին օրից պատրաստ է եղել այսպիսի իրադրության առաջացման, մենք գիտակցել ենք, մեզ հաշիվ ենք տվել, որ կարող է լինել այսպիսի իրավիճակ»,– ասաց նա։

302