Հրապարակվել է Համաշխարհային բանկի «Ապրանքների շուկայի հեռանկար» կիսամյակային զեկույցը (Հոկտեմբեր, 2020): Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման՝ նավթի գները կտրուկ անկում ապրեցին կորոնավիրուսային համաճարակի հենց սկզբում և փոխհատուցեցին կորուստների միայն մի մասը, իսկ մետաղների գները համեմատաբար փոքր անկում ունեցան, և դրանց գները վերադարձան նախաճգնաժամային մակարդակներին​:

 

Ըստ ՀԲ-ի՝ 2021-ին կանխատեսվում է նավթի մեկ բարելի գնի աճ՝ 41$-ից (2020 թ.) 44$-ի: Մինչդեռ մետաղների գների համեստ աճ է նախատեսվում ներկայիս անկումից հետո՝ պայմանավորված համաշխարհային տնտեսության շարունակական վերականգնմամբ և Չինաստանի կողմից հետագա խթանման ազդեցությամբ: 

 

1lurer.am

507