
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնը անդրադարձել է Արցախում տեղի ունեցող ագրեսիային և դատապարտել Ադրբեջանի ագրեսիան արցախահայության դեմ: Նա քննադատել է արեւմտյան լրատվամիջոցներին իրենց լռության համար եւ կոչ է արել անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել արցախահայության պաշտպանության ուղղությամբ:
«Պատմությունը ողբերգականորեն կրկնվում է այն ժամանակ, երբ մենք ականատես ենք լինում Ժամանակակից ցեղասպանության։ Հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ տառապել է իր հավատքի պատճառով, կրկին բախվել է էթնիկ զտման կոշտ արշավին: Թուրքիան եւ Ադրբեջանը սարսափելի վայրագություններ են իրականացնում հայերի նկատմամբ՝ սով, հարկադիր տեղահանություն, սպանություններ, առաջին անհրաժեշտության իրերի հասանելիության մերժում։
Նրանք նույն հայերն են, որոնք այս հողի վրա ապրել են սերունդներով։ Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը անհապաղ գործողություններ ձեռնարկել, այն պետք է օգնության ձեռք մեկնի հայերին, որի կարիքն այժմ նրանք հուսահատորեն ունեն, եւ հումանիտար միջանցք ստեղծի նրանց անվտանգ տեղափոխման համար: Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ՝ մի հուսահատվեք, Աստված ձեզ հետ է»,- նշել է նա։
Mel Gibson condemns Azerbaijan's genocide of #Artsakh Christian Armenians, calling out media silence and demanding swift international action to protect and save Armenians
— ANCA (@ANCA_DC) September 27, 2023
To the Armenian people who still suffer, I say: "Don't lose heart, God is with you"#120000Reasons pic.twitter.com/Qo7qOZdNW9