Շուշիի մոտակա գյուղերից մեկի մոտ՝ Շուշի-Լաչին ավտոճանապարհին, շրջվել է ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող 8 տոննայանոց «ԿամԱԶ» բենզատարը, ինչի հետևանքով այրվել են հայ բնակիչներին պատկանող «Համմեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

Այս մասին հայտնում են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հրշեջ-փրկարարները մարել են կրակը՝ կանխելով դրա տարածումը հարակից տարածքներ։ Նշվում է, որ մեքենաները առանց լիցքավորման կայանված են եղել ճանապարհի եզրին: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

427