Արցախից բռնի տեղահանվածների ժամանման առաջին իկս օրերից կարողացել ենք բոլորին ապահովել կեցավայրով, ոչ մեկ  դրսում չի մնացել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսին ասաց Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը՝ նշելով, որ Արարատի մարզում 19054  արցախցի է տեղակայվել, որից 1241 ընտանիք է տեղակայված 5199 անձ:

«Արարատի մարզի Արտաշատ համանքում արցախցիների ժամանման առաջին իսկ օրերից համայնքապետարանում աշխատում են շուրջօրյա  ռեժիմով, ձեւավորվել են տարբեր աշխատանքային խմմբեր, նշանակվել են պատասխանատուներ, հաշվառման կենտրոնում նշանակվել է շուրջօրյա հերթապահություն: Ամենօրյա ռեժիմով կարիքների գնահատում ենք իրականացնում, դրա արդյունքում տրամադրել ենք սնունդ, հիգինայի պարագաներ»,-ասաց նա:

Համայնքապետը նշեց, որ Արտաշատի մարզադպրոցի մի մասնաշենքը  վերապրոֆիլավորել են, այնտեղ այս պահին 120 հոգի են տեղավորվել, նրանց 3 անգամյա տաք սնունդ է տրամադրվում:

«Մարզադպրոցի կեցավայրը ձեւավորվել է, որ ոչ ոք դրսում գիշերակացի խնդիր չունենա: Այնտեղ մի քանի օր մնալուց հետո մենք ժողորդին ապահովում ենք  բնակարաններով»,-ասաց նա:

729