Մախաչկալայում բնակիչները անհամբերությամբ սպասել են Թել Ավիվից ժամանող ինքնաթիռին՝ արգելելու հրեաների մուտքը Դաղստան:

Ամբոխը խուզարկում է օդանավակայանի բոլոր սենյակները՝ փնտրելով հրեաներին: Դաղստանցիները ճեղքել են Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղին և շտապել դեպի նոր վայրէջք կատարած ինքնաթիռի տարածք:

Ուղևորները ինքնաթիռից վախից չեն իջնում, իսկ տեղացիները «Ալլահ ակբար» բղավելով վազում են դեպի նրանց։ Մախաչկալայի օդանավակայան են ժամանել հատուկ նշանակության ջոկատներ:

1515