Երկու պայթյուն է որոտացել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի մերձակայքում․ տեսանյութ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարածքում երկու պայթյունի ձայն է լսվել։ Ինչպես հայտնում է Shot հեռագրային ալիքը՝ Խիմկիի միջազգային մայրուղում այրվում է բենզալցակայան և երկու ավտոմեքենա։
«Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարածքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով երկու մարդ է տուժել։ Ականատեսների վկայությամբ՝ նրանք նախ երկու պայթյունի ձայն են լսել, որից հետո կրակի բոցեր են տեսել։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության աշխատակիցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Mash հեռագրային ալիքը պարզաբանում է, որ հրդեհը տեղի է ունեցել Կլյազմա թաղամասի գազալցակայանում. պահեստավորման բաքը պայթել է, ինչի հետևանքով մի քանի մեքենա է բռնկվել։
30 Հոկտեմբեր, 2023 15:35
6145
«Շերեմետևո» օդանավակայանի մոտ հայտնաբերվել է լրտեսական անօդաչու թռչող սարք
30 Հունիս, 2023 21:04
Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած
24 Օգոստոս, 2025 14:47
Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից
15 Օգոստոս, 2025 22:24
Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվել. 6 վիրավորից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են
06 Օգոստոս, 2025 16:06