
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ազգային Անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ կանխվել ու բացահայտվել է ահաբեկչության նախապատրաստության դեպք:
Ըստ նախաքննական նյութերի՝ ահաբեկչական օպերացիան անվանվել է "Հյուսիսային տերևաթափ":
Թե ինչպիսին է եղել նախնական սցենարը, դա առկա է ԱԱԾ տեսանյութում: Սակայն իմ ուշադրությունը գրավեց բնակարաններում հայտնաբերված ձեռագիր մի գրություն, որտեղ նկարագրված էր սցենարը: Իսկ դրանով նախատեսվել է ուկրաինական, մոլդովական SIM քարտերի ձեռքբերում, թելեգրամյան ալիքի ստեղծում "Ազգային փրկության ապստամբություն" անվանումով: Գաղտնալսված հեռախոսազրույցներում խոսվում է ամերիկայն ու ռուսական սպոնսորների մասին:
Ակնհայտորեն, պլանավորված տեռորիստական ակտը որոշ առումներով փորձ է արվել նմանեցնել 2016-ի Սասնա ծռերի ապստամբությանը ու կապել Ազգային ժողովրդավարական բևեռի հետ, մանավանդ, որ թերթիկում խոսվում է նաև ԱԺԲ ակտիվիստների գիշերային մասնակցության մասին...
Դեհ, եթե ԱԺԲ, ուրեմն նաև Ուկրաինա, Մոլդովա, ԱՄՆ, որպեսզի նրանց գաղափարական նախընտրությունները արտացոլված լինեն դրանում ու կասկածները գնան դեպի այդ ուժը...
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի ժամանակ էլ ոճրագործների պարագլուխ նաիրի հունանյանը զանգահարել էր Ժիրայր Սեֆիլյանին...
Ես հակված եմ մտածել, որ այս ամենը արվել է ուշադրությունն այլ ուժի վրա ուղղորդելու համար՝ ստացվելու դեպքում զարգացնելու համար արևմտյան/ԱԺԲ-ական վարկածը.... Ինչպես կրկին արվեց 1999թ. հոկտեմբերի 27-ի ժամանակ՝ այն կազմակերպելով մի օր, երբ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան՝ Սթրոփ Թալբոթը Հայաստանում էր արցախյան հակամարտության կարգավորման Մեղրի տարբերակի վերաբերյալ Հայաստանի իշխանության վերջնական դիրքորոշումը ստանալու համար...
Անվանումը նույնպես շատ խոսուն է՝ Հյուսիսային տերևաթափ.... Այսինքն, տեռորիստական ակտով ծառը ցնցելով նրանից իջեցվում են Հյուսիսի վերջին տերևները, այսինքն՝ ՀՀ ներկայիս իշխանությունները մատուցվում են որպես Հյուսիսի համար ցանկալի/դրածոներ.... Վերջին տարիներին այդպիսի նառատիվ զարգացրել է նաև ԱԺԲ, ինչը թույլ կտար անմիջապես նրանց վրա ուղղորդել....
Իսկ ով է նման վեկտոր դրել պլանավորված տեռորիստական ակտում. իհարկե՝ կազմակերպիչը, որին ձեռնտու է օպերացիան ներկայացնել որպես Արևմուտքի / արևմտամետ ուժի կողմից կազմակերպված՝ ընդդեմ ռուսական ագենտուրայի...
Որպեսզի ռուսական ղեկավարությունը հետո հայտարարեր, որ դա "Ռուսաստանի դեմ ուղղված ահաբեկչություն էր, որովհետև սպանվել են Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչներ" ինչպես Վլադիմիր Պուտինը հայտարարեց 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անմիջապես հետո՝ կասկածները ուղղորդելով դեպի Արևմուտք....
Օրեր առաջ Կոնստանտին Զատուլինը իր հարցազրույցում բացահայտել էր, որ վերջերս Ռուսաստանում բարձր մակարդակով քննարկվել է Հայաստանի իշխանություններին տապալելու հարցը և Մոսկվան խուսափել է իր դրա համար կանաչ լույս վառող դիրքորոշում որդեգրելուց...
Զատուլինը ստում է. սեպտեմբերի 19-ից հետո Մարգարիտա Սիմանովայի գրառումը՝ մարդկանց Հանրապետության Հրապարակ հրավիրելու բաց կոչով, ուղիղ եթեր Միկա Բադալյանի սրտակեղեք ու հուզիչ լացը ջարդադարության ակցիային մարդ չգալու կապակցությամբ վկայում է, որ Կրեմլում այդ որոշումը բարձր մակարդակով կայացված է՝ Հայաստանում տապալել ընտրություններով ձևավորված իշխանությունը: Այլ բան է, որ հայ հասարակությանը այնքան բարձր գիտակցություն ունեցավ, որ սեփական ժողովրդին դավաճանած անառակի կոչի վրա թքեց հրապարակավ...
Հետևաբար, մնաց երկրորդ տարբերակը՝ հոկտեմբերի 27-ի կրկնությունը, այն էլ արդեն մեկ անգամ գործարկված սցենարով, որը կանխել է...
Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Կրեմլում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու, իշխանությանը վերացնելու որոշումը անթաքույց է: Դա է մնացել վերջին տարբերակը, քանի որ անգամ Արցախի ռուս-ադրբեջանական բռնի հայաթափումը, ռուսական պետական հեռուստաընկերությամբ Հայաստանի վրա արտաթորման փորձերը, անառակների հրապարակային կոչերը այլևս հակառակ արդյունքին են բերում...
Պնդում եմ, որ ՀՀ պաշտոնատար բոլոր անձանց անվտանգության միջոցառումները պետք է լինեն բարձրագույն մակարդակի վրա, հասրակությունն էլ՝ սթափ...
Ես թույլ եմ տալիս իմ վճարած պատկառելի հարկերից կատարել անվտանգության այդ միջոցառումները....