Փոփոխություններ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում (տեսանյութ)

Այսօր կառավարությունը քննարկեց ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ իրականացնելու նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մասնավորապես առաջարկվում է 60-65 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար դրույքաչափը բարձրացնել 200 հազար դրամի չափով, սրա շնորհիվ 3 տարիների արդյունքով՝ 1630 ուսուցիչներ ևս կօգտվեն կամավոր ատեստավորման համակարգով վարձատրության բարձրացումից։ Այսպիսով ընդհանուր առմամբ կունենանք շուրջ 5179 ուսուցիչներ, որոնք կունենան վարձատրության բարձրացում»,- ասաց նա և նշեց, որ որոշ դրույթներ ևս լավարկում են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախագծի նպատակը ուսուցիչներին քաջալերելն է, որ ավելի ակտիվ մասնակցեն ատեստավորմանը։
17 Նոյեմբեր, 2023 11:50
205