Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում խոսել է Հայաստանի սպառազինվելունն ուղղված Ադրբեջանի քննադատությանը:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու և գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքի պաշտպանության համար։ Դա իմ պարզ պատասխանն է։ Աշխարհի երկրների մեծ մասը զենք է գնում դրսից՝ իր տարածքը պաշտպանելու նպատակով։ Այնպես որ, այդ իմաստով, դրանում ոչ մի տպավորիչ կամ սխալ բան չկա»,- ասել է Կլաարը։

Ինչ վերաբերում է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում աջակցելուն, ապա Կլաարը պարզաբանել է, որ դա վերաբերում է աջակցությանն այն ոլորտներում, որտեղ Հայաստանն իրեն խոցելի է համարում, օրինակ՝  կիբեռանվտանգությունը: Եվրամիության հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ դա ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ:

«Դա ավելի շուտ արվում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման նպատակով, ինչը, կարծում եմ, ձեռնտու է բոլորին՝ ոչ միայն Հայաստանին, այլև Հայաստանի հարևաններին և, ավելի լայն՝ միջազգային հանրությանը։ Մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ, ինքնավստահ Հայաստան, որը լավ գործընկեր է Եվրամիության համար ու հավասարապես լավ գործընկեր է իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի համար»,- ասել է Կլաարը։

245