Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին։

Հայաստանում նա հետախուզվում է ինը հոդվածով նախատեսված հանցագործությունների համար։

Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ պաշտոնյային կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

Նրա ձերբակալության մասին արդեն հայտնել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Մոտ ժամանակներս ձերբակալվածին կարտահանձնեն Ռուսաստանից։ Գեներալի մոտ փախստականի վկայական է եղել։

Հատկանշական է, որ Մոսկվան ավելի վաղ հրաժարվել էր արտահանձնել փախած նախկին պաշտոնյային։

1512