Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հերթական անգամ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Ռուսաստանն արգելել է հայկական գրեթե բոլոր գյուղմթերքների և հայկական կոնյակի ներկրումը։ Դե, Կրեմլի ղեկավարության մեջ նրանք, ովքեր սիրում են հայկական կոնյակ, իրենց չեն սահմանափակի (վրացական գինու էմբարգոյից հետո վրացի լրագրողներին այն հյուրասիրեցին Կրեմլի բուֆետում առանց որևէ խնդրի), բայց հասարակ ռուսների կարծիքի վրա թքած ունեն։

Բայց այս արգելքը պետք է բոլոր կարմիր լույսերը վառի Փաշինյանի համար. Պուտինը ոչ թե չէր սիրում հայկական կոնյակը, այլ հենց Փաշինյանին, իսկ էմբարգոն նրան իշխանությունից հանելու հերթական քայլն է։

Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. Հարգելի Նիկո՛լ, վազիր, արագ վազիր, առանց հետ նայելու վազիր ՀԱՊԿ-ից, Եվրասիական միությունից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։ Բայց ամենակարևորը՝ ոտքդ հեռացրու Ռուսաստանից, փրկիր քեզ և հայոց պետականությունը։ Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չեն սեղմվում։ Կտրվեք այս կծոցից՝ գոյատևելու համար:

Համոզված եմ, որ դեռ ուշ չէ: Եվ դադարեցրեք տատանվելն ու ճոճվելը: Ուշացումը նման է մահվան»,- գրել է Սահակաշվիլին։

671