Պաղեստինցի կոշկակար Իմադ Մոհամադն ի նշան դժգոհության կոշիկներ է կարել, որոնց վրա գրված են ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Էմանուել Մակրոնի անունները:

«Կոշիկը դիպչում է գետնին, փոշուն եւ կեղտին: Այնպես որ, երբ մենք դրանց վրա ինչ-որ մեկի անունն ենք գրում, եւ անունը եւս կեղտոտվում է, դա ցույց է տալիս, թե ինչպես եք դուք գնահատում այդ անձին»,-ասել է կոշկակարը՝  հաղորդում է AFP գործակալության հետ զրույցում:

Ինչպես փոխանցում է irakanum.am-ը, նախ կոշկակարը կոշիկի վրա գրել է Թրամփի անունը՝ ի նշան բողոքի՝ կապված 2018 թվականի մայիսին Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման հետ:

Կոշիկը, որի վրա գրված է ԱՄՆ նախագահի անունը, արժե 200 շեկել (մոտ 50 դոլար) եւ կարված է լավ որակի կաշվից՝ նշել է Մոհամադը:

Շարունակությունը սկզբանղբյուր կայքում:

2119