«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։

CNN-ը հայտնում է, որ ԻՊ-ի լրատվական թևը հայտարարություն է տարածել հարձակումից ավելի քան 24 ժամ անց՝ նշելով, որ պայթյուններն իրականացրել են երկու մահապարտ ահաբեկիչ եղբայրներ, որոնք իրենց պայթեցրել են գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ հավաքված մարդկանց բազմության մեջ։

Հիցնենք, որ Իրանի Քերման քաղաքում 2 պայթյունները տեղի են ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։ Հարձակման հետևանքով զոհվել է 84 մարդ, 284 մարդ վիրավորվել է։

Նշենք, որ Իրանը մեղադրում է Իսրայելին ԴԱԻՇ ստեղծելու և վերահսկելու մեջ։

 

815