Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի ավելի քան 130 անդամներ կառավարությունից պահանջել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։

Անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով Իրանի հարձակումն Իսրայելի վրա «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կործանարար ահաբեկչության միայն  վերջին գլուխն է»,- ասվում է The Times-ում հրապարակված նամակում։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այժմ ամենամեծ վտանգն է ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար»,- նշում են խորհրդարանականները: Կառավարությունը «պետք է ԻՀՊԿ-ն հռչակի ահաբեկչական կազմակերպություն», կարծում են պատգամավորները։

220