Վայք-Սարավան ավտոճանապարհին ավտոբուսն արգելափակվել է սելավատարում. oգնության են հասել փրկարարները
Հունվարի 6-ին՝ ժամը 10։14-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամփեզրյա սելավատարում, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ին սելավատարից դուրս են բերել Scania մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Մ․ Ֆ․ և 20 ուղևոր)։
06 Հունվար, 2024 17:34
827
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայք-Սարավան հատվածում. կան տուժածներ
25 Մայիս, 2026 11:13
Վայք-Սարավան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Դարբ գետը. կան տուժածներ
18 Օգոստոս, 2025 18:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20 Հուլիս, 2026 09:51
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17 Հուլիս, 2026 10:24
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
15 Հուլիս, 2026 10:14