Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի Euronews-ի՝ Եվրամիության ընդլայնման գագաթնաժողովին․ այս մասին նշված է Euronews-ի ֆեյսբուքյան էջում։

«Մինչ Եվրամիությունը քննարկում է ընդլայնման հաջորդ փուլը, բանավեճն այլևս վերաբերում է ոչ միայն նրան, թե որ երկրները կարող են անդամակցել, այլև այն հարցին, թե ինչպիսի Եվրամիություն է ցանկանում կառուցել Եվրոպան։

Գագաթնաժողովը մեկ հարկի տակ կհամախմբի քաղաքական առաջնորդների, որոշում կայացնողների, փորձագետների և գործարար ոլորտի ներկայացուցիչների՝ քննարկելու հետևյալ հարցերը․

Եվրամիության ընդլայնման ապագան,

Եվրոպական անվտանգությունն ու ռազմավարական ինքնուրույնությունը,

Տնտեսական հնարավորություններն ու մրցունակությունը,

Ժողովրդավարությունը, բարեփոխումները և անդամակցության ուղին։

Գագաթնաժողովի ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի Euronews-ի լսարանին։

Ավելի ընդլայնված միությունը մեկ հարց է։ Իսկ այն, թե ինչպիսի միություն կձևավորվի հաջորդիվ, բոլորովին այլ հարց է»,- նշված է հրապարկման մեջ։

128