Իսրայելը Համասին առաջարկել է երկամսյա հրադադար՝ Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին ազատ արձակելու դիմաց։ Այս մասին երկուշաբթի՝ հունվարի 22-ին, հայտնել է Axios լրատվական կայքը՝ վկայակոչելով երկու իսրայելցի պաշտոնյաների, որոնք ցանկացել են անհայտ մնալ։ Առաջարկը փոխանցվել է Եգիպտոսի և Կատարի միջնորդների միջոցով, ասվում է հետագայում։

Գործարքը կներառի ողջ մնացած պատանդների ազատ արձակումը և մահացած պատանդների մարմինների վերադարձը մի քանի փուլով, նշել են Axios-ի աղբյուրները: Նրանց խոսքով՝ առաջին փուլը ներառում է կանանց, 60 տարեկանից բարձր տղամարդկանց և ծանր վիճակում գտնվող պատանդների ազատ արձակումը։ Հաջորդ փուլերում պետք է ազատ արձակվեն կին զինվորները, մինչև 60 տարեկան տղամարդ ոչ զինվորականները, իսրայելցի տղամարդ զինվորականները։

219