Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նա հարվածել է  մեքենայի դիմապակուն։

Արարքը որակվել է որպես խուլիգանություն։

Այս մասին հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ Վահագն Մախսուդյանին տեղափոխել են դատական նիստին, որի ընթացքում որոշվելու է կալանքի հարցը:

«Վահագն Մախսուդյանի խափանման միջոցի նիստը կկայանա 28.04.2024թ․ ժամը 14։00, Ավանի նստավայրում։ Դատավորը՝ Մասիս Մելքոնյան»,-հավելել է փաստաբանը:

1144