Իռլանդիայից պատգամավոր Մայքլ Օ՚Ֆլահերթին ընտրվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար՝ փոխարինելով Դունյա Միյատովիչին։

Շնորհավորում ենք Իռլանդիայից Մայքլ Օ՚Ֆլաhերթիին, որը նոր է ընտրվել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում: Նա կփոխարինի Դունյա Միյատովիչին և վեց տարի կծառայի որպես հանձնակատար»,- ասվում  է ԵԽԽՎ-ի՝ X-ում արված գրառման մեջ։

ԵԽԽՎ լիագումար նիստում Մայքլ Օ՚Ֆլաhերթիի օգտին քվեարկել է 104 պատգամավոր, Բուլղարիայից Մեգլենա Կունևայի օգտին՝ 70 պատգամավոր, իսկ Ավստրիայից Մանֆրեդ Նովակի օգտին՝ 37 պատգամավոր:

492