Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Թբիլիսի
Հայաստանի մարմնամարզության հավաքականը հունվարի 30-ին մեկնել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ ուսումնամարզական հավաքի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Ուսումնամարզական հավաքը կլինի երկշաբաթյա և կեզրափակվի փետրվարի 13-ին: Հավաքականը հենց Թբիլիսիից էլ կմեկնի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե` մասնակցելու մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին:
Մարմնամարզության հավաքականում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը: Մարզիչներն են Հայկ Նազարյանը և Աշոտ Գասպարյանը:
30 Հունվար, 2024 19:06
977
Եթե ՀՀ աղոթք-նախաճաշը պետք է ամփոփեի մեկ բառով, այդ բառը կլիներ՝ միասնություն․ Ստեփան Սարգսյան
08 Հոկտեմբեր, 2026 19:36
Կկարգավորվեն Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը
08 Հոկտեմբեր, 2026 17:32
Ինչպես են «Ուժեղ Հայաստանի» ախրանիկ-օգնականները փորձում ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ
06 Հոկտեմբեր, 2026 23:40
Հայաստանի մարմնամարզության հավաքականի 5 ներկայացուցիչ ԵԱ-ի եզրափակիչում է
28 Մայիս, 2025 11:44
Սպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկներն անցան եզրափակիչ փուլ
27 Մայիս, 2025 23:58
Հայ մարմնամարզիկները սկսում են պայքարը Կահիրեում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում
15 Փետրվար, 2024 15:34