Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք երկու երկրներ ենք, որոնք հանձնառու են խաղաղություն հաստատելու համար համատեղ աշխատելու. հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ֆրանսիացի տնտեսագետ և փիլիսոփա Ֆրեդերիկ Բաստիան մի ասացվածք ունի, որը ես հաճախ եմ մեջբերում. «Որտեղ անցնում է զենքը, այնտեղ ապրանքները չեն անցնում»։ Մենք հետաքրքրված ենք ապրանքների ազատ տեղաշարժով։ Հետևաբար, անհրաժեշտ է խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, Իրանի և Միացյալ Նահանգների, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Խոսելով խաղաղության մասին՝ ուզում եմ հատկապես ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հանգեցնող երկխոսությանը», - հայտարարել է նախարարը։

84