Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են երկու օդաչուներ, այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

«Ոստիկանության գլխավոր վարչության ավիացիոն վարչության ուղղաթիռը, որը Հաթայից Գազիանթեփ էր թռչում, վթարի է ենթարկվել Գազիանթեփ նահանգի Քարթալ գյուղի մոտ: Զոհվել է երկու օդաչու, վիրավորվել է մեկ տեխնիկ»,- գրել է նախարարը։ Երլիքայան վթարի պատճառների մասին չի խոսել։

 

502