Հայաստանը սկսել է օրենսդրության մշակման գործընթացը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության սահուն կիրարկումն ապահովելու համար։ 

Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 

«Միջազգային արդարադատության հաջողությունը կախված է միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի պարտավորությունից, և թերահավատության տեղ չպետք է մնա այս հարցում»,- գրել է Կիրակոսյանը։

190