Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի մանկապարտեզում:

Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը՝ մանկապարտեզի տնօրինությունն ու աշխատակիցները տեղի ուժերով երեխաներին տարհանել են:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանիքում գտնվող էլեկտրական ջրատաքացուցիչի հատվածում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:  
Shamshyan.com

536