ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպում է պլանավորվում. «Մյունխենում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱԳ նախարարներն ու փոխվարչապետերը հանդիպեն։ Հիմա քննարկվում է։ Օրվա, ժամի կամ վայրի մասով դեռ հստակություն չկա»,- ասել է նա։ Գրիգորյանը չի մանրամասնել, թե ինչ ֆորմատով կլինեն հանդիպումները, ասելով, որ այդ հարցը դեռ քննարկվում է։

Ըստ Գրիգորյանի, Հայաստանը խաղաղության պայմանագրի՝ հունվարի 4-ի իր առաջարկների վերաբերյալ ստացել է ադրբեջանական կողմի արձագանքը. «Մենք շարունակում ենք աշխատել, և կարծում եմ՝ ԱԳ նախարարները երբ հանդիպեն մոտակա շրջանում, քննարկելու են խաղաղության պայմանագիրը»։ 

372