«Standard and Poor’s»-ը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB» վարկանիշը` կայուն հեռանկարով

Standard and Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը պահպանել է Հայաստանի երկարաժամկետ ու կարճաժամկետ արտարժույթով և ազգային արժույթով սուվերեն վարկային վարկանիշը «BB»՝ վարկանիշի «կայուն» հեռանկարի գնահատականով:
Կայուն հեռանկարն արտացոլում է հաջորդ տարվա ընթացքում Հայաստանի բարենպաստ տնտեսական աճի հեռանկարները և Կառավարության համեմատաբար «համեստ» զուտ պարտքի հավասարակշռությունը՝ հակառակ վճարային հաշվեկշռի առկա խոցելիության և աշխարհաքաղաքական բարձր ռիսկերի:
S&P Global Ratings-ը կանխատեսում է ՀՀ տնտեսական աճի դանդաղում՝ պայմանավորված արտաքին ավելի թույլ պահանջարկի, ինչպես նաև ֆինանսական և միգրանտների հոսքերի նվազմամբ. 2024թ.-ին ակնկալում է ՀՀ-ում իրական ՀՆԱ-ի 6.2%, իսկ 2025թ.-ին ավելի ցածր՝ 5% աճ։
26 Փետրվար, 2024 21:33
1341
Yandex Armenia-ն ավելի քան 155 մլն դրամի ներդրում է կատարել սոցիալական և կրթական ծրագրերում
29 Հուլիս, 2025 14:47
Իրավական, ֆինանսական և արբիտրաժային լուծումներ մեկ տեղում. Legal and Tax
15 Հուլիս, 2025 15:16
Բրիտանական Jaguar Land Rover-ը նոր մաքսատուրքերի պատճառով կդադարեցնի ԱՄՆ մատակարարումները
05 Ապրիլ, 2025 22:25