Արգենտինայի դրոշ ներքո հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում ընթացող Պանամերիկյան վարկանիշային մրցաշարի միջոցով չի կարողացել նվաճել այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հայաստանի հավաքականի նախկին ըմբիշը ուղեգիր նվաճելու համար պետք է դուրս գար եզրափակիչ, սակայն 2012թ. օլիմպիական փոխչեմպիոնը քառորդ եզրափակիչում 2-4 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ամիր Բեյ Կամաալին։ 36-ամյա ըմբիշը 1/8 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել է մեքսիկացի Ալեքսիս Բենիտեսին։

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը կունենա մայիսին Ստամբուլում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարում:

Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանն այս տարվանից հանդես է գալիս Արգենտինայի հավաքականում:

4021