Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Araratnews.am-ի հարցին՝ արդյոք Ադրբեջանում պահվող հայ գերիները կապ են հաստատել իրենց հարազատների հետ, հայտնեց, որ այո, փետրվարի վերջին օրերին հերթական տեսակցությունն է տեղի ունեցել և ԿԽՄԿ պատվիրակները տեսակցությունների շրջանակներում յուրաքանչյուր անձի նման հնարավորություն են տվել: 

«Բոլոր պահվող անձանց, որոնց անունները հաստատել են մեզ Ադրբեջանի իշխանությունները», - ասաց նա, նշելով, որ տեսակապի հնարավորություն չկա և չի էլ կիրառվում։

«Կիրառվում են տարբեր կապի միջոցներ, հեռախոսազանգեր, Կարմիր խաչի նամակներ, որ կիրառվում է բոլորի դեպքում և կարող են լինել նաև նախապես ձայնագրված տեսաուղերձներ»,- ասաց նա։ 

Գեղամ Ադյան

374