ԱՄՆ նախագահի քննադատությունը «սխալ» է և «սուտ», Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքերն է մեջբերում Al Jazeera-ն։ Այսպես է կառավարության ղեկավարը Politico-ին տված հարցազրույցում պատասխանել նախագահ Ջո Բայդենի այն խոսքերին, թե Գազայի հատվածում իր քաղաքականությամբ «ավելի շատ վնասում է Իսրայելին, քան թե օգնում»:

«Սա քաղաքականություն է, որին աջակցում է իսրայելցիների ճնշող մեծամասնությանը,– ասել է Նեթանյահուն։- Նրանք աջակցում են այն գործողություններին, որոնք մենք ձեռնարկում ենք ՀԱՄԱՍ-ի մնացած ահաբեկչական գումարտակների դեմ պայքարում»:
Նա նաև ասել է, որ «վերջին բանը, որ Իսրայելը պետք է անի», այն է, որ Պաղեստինի ինքնավարությանը թույլ տա կառավարել Գազան պատերազմից հետո: «Մենք պետք է վճռականորեն մերժենք պաղեստինյան պետությունը մեզ պարտադրելու փորձը»,- հավելել է Նեթանյահուն։

«Իսրայելցիների մեծ մասը հասկանում է, որ եթե մենք դա չանենք, ապա կստանանք հոկտեմբերի 7-ի ջարդերի կրկնությունը, ինչը վատ է Իսրայելի համար, վատ է պաղեստինցիների համար և վատ է Մերձավոր Արևելքում ապագա խաղաղության համար»,- հաղորդում է Al Jazeera-ն:

151