ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա կնոջ՝ Ջիլ Բայդենի (որը դասավանդում է Հյուսիսային Վիրջինիայի համայնքային քոլեջում) եկամուտն անցյալ տարի աճել է 7%-ով և կազմել 619, 976 դոլար (մոտ 57,86 մլն ռուբլի)։

Համապատասխան հայտարարությունը, ինչպես նաև փաստաթղթերը, երկուշաբթի օրը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բացի աշխատավարձերից, Բայդենները եկամուտներ են ստացել ներդրումային տոկոսներից, թոշակներից և գրքերի հոնորարներից։ 2022 թվականի համեմատ աճը պայմանավորված է վճարված տոկոսներով։

Փաստաթղթերից երևում է, որ եկամտահարկի դրույքաչափը կազմել է 23,7%: Բացի այդ, 30900 դոլար հարկ է վճարվել Դելավերում, որտեղ նախագահական զույգն ունի ընտանեկան տուն: Ջիլ Բայդենը նաև 3500 դոլար հարկ է վճարել Վիրջինիայում։ Բացի այդ, նախագահն ու առաջին տիկինը մոտ 20,5 հազար դոլար են նվիրաբերել բարեգործությանը։ Նվիրատվություններ են ուղարկվել 17 բարեգործական կազմակերպությունների։ 

148