Ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով՝ «Տեսահոլովակում փորձել ենք պահպանել այն բնականությունը, որով այդքան սիրելի է դարձել Լադանիվան։ Այս անգամ, ի նշան հռչակավոր կինոռեժիսորի 100-ամյակի, որոշեցինք փարաջանովյան շնչով ներկայացնել Լադանիվայի յուրօրինակ և միջմշակութային արվեստն ու այնպես անել, որ ամեն դետալ լինի հայկական։ Փարաջանովից ներշնչված էլեմենտներն ու տրամադրությունը լրացնում են խմբի երաժշտական խտությունն ու բազմաշերտությունը՝ պահպանելով Լադանիվայի հոլովակների ազատ ու բնական ոճը»։

781