Արդեն ավելի քան 30 տարի փակ է Հայաստան-Թուրքիա սահմանը, որը նաև Հայաստան-ՆԱՏՕ սահմանն է: Չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին՝ պաշտոնական Անկարան չի շտապում քայլեր ձեռնարկել սահմանի բացման ուղղությամբ: Ինչպե՞ս է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տեսնում այս խնդրի հանգուցալուծումը:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով այդ հարցին, Ստոլտենբերգը նշել է.

«Պատճառներից մեկը, թե ինչու ենք աջակցում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, այն է, որ հավատում ենք՝ դա նաև կօգնի կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Կարծում եմ՝ վերջին ամիսներին որոշակի կարևոր առաջընթաց ենք գրանցել այս հարցում, պետք է շարունակել նույն տեմպով: Որոշ դրական ազդակներ կան՝ առնվազն երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանը բացելու հնարավորության հետ կապված: Մենք աջակցում ենք այդ ջանքերին, ցանկանում ենք տեսնել կարգավորված հարաբերություններ Հայաստանի և Թուրքիայի միջև: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, իսկ Հայաստանը կարևոր գործընկերն է, և այն ամենը, ինչը կարող է կայունացնել այդ հարաբերությունները, փոխադարձաբար շահեկան կլինեն»,- ասել է նա:

251