Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի։ Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն։

«Այս պահին դրությամբ հաստատվել է, որ զոհերի թիվը 93 է։ Զոհերի թիվը դեռ կավելանա»,- ասված է ՌԴ ՔԿ-ի հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով՝ մարդկանց մահվան պատճառ են հանդիսացել հրազենային վնասվածքները և հրդեհի հետևանքով թունավոր նյութերի արտազատումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր ավելի քան 80 զոհի մասին։ Զոհերի ու վիրավորների թվում կան երեխաներ։

260