Սիրիայում երկրաշարժից հետո զոհվել է մոտ 8,5 հազար մարդ։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։

«Դժվար է հստակ թվեր ասել, դրանք ամեն օր աճում են։ Բայց այն, ինչ մենք այսօր գիտենք, Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներում զոհվել է մոտ 4 հազար և վիրավորվել՝ 2,5 հազար մարդ, իսկ Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ զոհվել է մոտ 4,5 հազար մարդ, վիրավորվել՝ 7,5 հազար մարդ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը։

Նա հավելել է, որ այդ թվերը կշարունակեն աճել: Փետրվարի 8-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրաշարժից հետո երկրում տիրող իրավիճակն աղետալի էր անվանել։ Նա վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է թաղամասերը վերականգնելու և մարդկանց օգնելու համար։

 

1196