
Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերության գնման գործընթացները կառավարվում են գնումների նախապատրաստման և անցկացման բաժնի պետ Անդրանիկ Խաչիկյանի կողմից, որին ասում են, թե ինչ տեխնիկական բնութագիր սահմանվի և հենց նա է կենցաղային հաշվիչների ձեռքբերման մրցույթում ապօրինի ներգործություն ունեցել, որպեսզի նախ փուլային տարբերակով անկացվի գնումը, մերժվի «ՄՏԿ» ընկերության հայտը և ոչ պատշաճ ներկայացվի մրցույցում հաղթած ընկերության անունը։
Մեր վստահելի աղբյուրը նաև հայտնեց, որ հենց Խաչիկյանն է արգելել նկարահանել տենդերը, որպեսզի առհասարակ գաղտնի մնա, թե ինչ ապօրինի գործընթացներ կան «Գազպրոմ Արմենիա»-ում և նաև չբացահայտվի, որ հենց նման գործողությունների արդյունքում է, որ ընկերությունը գնումներ է անում իր հետ փոխկապակցված ու նախընտրելի մատակարարներից, և դրա արդյունքում ձևավորվում է գազի թանկ սակագին։
Եվ առհասարակ՝ վերջինս միջամտում է հայտարարված մրցույթի հայտերի բացման գործընթացին, այն պարագայում, երբ չի հանդիսանում հանձնաժողովի անդամ կամ նախագահ, նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հայտերի բացման ժամանակ ներկա մասնակիցների նկատմամբ՝ անգամ մեջքով նստելով։ Իսկ հայտերի բացման ժամանակ ծավալում է ոչ առարկայական քննարկումներ հանձնաժողովի աշխատանքին չվերաբերող, սադրելով ներկաներին։
Ստացվում է՝ հայ սպառողների գրպանի հաշվին Կրեմլին ծառայություններ է մատուցում Խաչիկյանը, որի տերերը, անգամ ՀՀ քաղաքացիները նկատած կլինեն, թե ինչ սեփական տներ ունեն Հայաստանում (Երևանի կենտրոնում) կամ ինչ շքեղ ավտոմեքենաներով են շրջում քաղաքում։
Բայց վճարվող ծառայության դիմաց միշտ չէ, որ քաղաքացիներին հասանելի է գազ, օրինակ՝ կառուցվող նոր շենքերում կամ Հայաստանի տարբեր բնակավայրեր պարզապես գազիֆիկացված չեն, և քաղաքացիները հաճախ են դժգոհում, որ եթե ուշացնում են գազի ամսական վճարը՝ ստիպված են լինում վճարելուց հետո 1-2 օր սպասել, թե երբ կլինի գազը։
Հիշեցնենք, որ «G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների» ձեռքբերման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տարեսկզբից 3 անգամ անընդմեջ հայտարարել էր մրցակցային գնում, որոնցից առաջին երկուսը անհասկանալի պայմաններում չեղյալ էին հայտարարվել այն պարագայում, երբ երկու մրցույթներին էլ եղել էր մասնակից։