Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 3-ին՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը» կմեկնարկի ցուցահանդես, որը կկամրջի արվեստը, մեր փորձառություններն ու կընդգծի ներառականության կարևորությունը։

 Արվեստի ցուցադրություն․ կներկայացվեն ինչպես հոգեկան առողջության մարտահրավերներ ունեցող անձանց, այնպես էլ հրավիրված արվեստագետների ստեղծագործություններ, որոնք կպատմեն մարդկային ապրումների, փորձառությունների և հանրային ընկալումների մասին։

 Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է արվեստի գործերի վաճառք, որից ստացված հասույթը կուղղվի արվեստագետների և գնորդների կողմից ընտրված հասարակական կազմակերպությունների գործունեության աջակցմանը։

 Ցուցահանդեսն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ։

 Մասնակցության պայմանների կամ ցուցահանդեսի այցելության ժամերի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Երևանի քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն 011 514 153 հեռախոսահամարով, կամ «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ 8642 հեռախոսահամարով:

83