Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 382-ի։ Նրանցից շատերը ստացել են ամբուլատոր բուժօգնություն։

Տեղի ունեցած ահաբեկչությունից 90 տուժած, վերջին տվյալներով, դուրս է գրվել բժշկական հաստատություններից, 208 մարդ ստացել է ամբուլատոր օգնություն։ 74 տուժած մնում է հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 22-ին, երբ զինված անհայտ անձինք ներխուժել են համերգասրահ և սկսել կրակել ավտոմատներից, ինչպես նաև հրդեհել շենքը։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական հետաքննություն է սկսել ահաբեկչության փաստով։

 

233