ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի այցելել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու մերձավորարեւելյան ճգնաժամը, տեղեկացրել է «AFP» գործակալությունը։

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի այցելել է Էր Ռիադ»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։

ԱՄՆ պետդեպարտամենտում ավելի վաղ տեղեկացրել էին, որ Բլինքենը ապրիլի 29-30-ին կայցելի Սաուդյան Արաբիա՝ բանակցելու Գազայի հատվածում հրադադարի, հումանիտար օգնության առաքման եւ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատման մասին։

290