ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  Известия-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ  լինելով Մոսկվայի տեսակետին, գիտակցում է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝  Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստելուն, ինչպես նաև տեղյակ է Արևմուտքի քայլերի մասին, որոնք բարդացնում են այդ կարգավորումը։

«Մենք ազնվորեն հայտնել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր պարտավորություններին և  պատրաստ ենք շարունակել նպաստել Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների կարգավորմանը և այս գործընթացը լիարժեք ավարտին հասցնել»,- նշել է նա։

ՌԴ արտգործնախարարը մեղադրել է Եվրամիությունը ու ՆԱՏՕ-ին  Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների վերականգնման գործընթացը բարդացնելու համար։

Լավրովը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները կապի մեջ չեն լինում ռուսական կողմի հետ, և ինքը վերջին անգամ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է 2023 թվականի նոյեմբերին։

411