ՌԴ ԱԳ նախարարը դարձյալ մեղադրել է ԱՄՆ-ին և Արևմուտքին, թե վերջիններս իբր խանգարում են Հարավային Կովկասում իրադրության կայունացման գործընթացին։

«ԱՄՆ-ն և դաշնակիցները փորձում են ներխուժել հետխորհրդային տարածքի բոլոր շրջաններ, խանգարել Հարավային Կովկասում իրադրության կայունացման գործընթացին, չեն ցանկանում թույլ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ՌԴ աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- հայտատարել է Սերգեյ Լավրովը Մինսկում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

227