Մոտ 1,5 հազար հոգուց բաղկացած ֆրանսիացի զինվորականները ապրիլին կարող են մարտական ​​պատրաստության բերվել՝ Ուկրաինա տեղափոխվելու համար։

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նոր տեղեկություններ են ի հայտ գալիս, որ Փարիզը ռազմական զորախումբ է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համար: Այդ նպատակով ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի հրամանատարությունը մարտի սկզբին հաստատել է մոտ 1500 հոգանոց մարտավարական գումարտակի խմբավորումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

473