Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի Պետական ստանդարտի կոմիտեն արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ այն պատճառով, թե արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

Ինչպես նշվում է Պետստանդարտի ռեեստրում, հայկական «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրության ութամյա «Երևան 2800» կոնյակը ճանաչվել է վտանգավոր արտադրանք։

«Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ «դաբաղանյութերի զանգվածային խտություն» ցուցանիշը, որի նորման պետք է լինի առնվազն 0,3 գ/դմ³, կազմել է 0,14 ± 0,01 գ/դմ³։ Դրանից հետևում է, որ արտադրանքին տրվել է որոշակի տեսակի արտադրանքին բնորոշ արտաքին տեսք և առանձին հատկություններ, սակայն այն չի կարող նույնականացվել որպես այն արտադրանքը, որի անվամբ ներկայացվում է», - հայտնել են Պետստանդարտից։

Արգելվել է ապրանքի իրացումը, ներմուծումն ու շրջանառությունը, ինչպես նաև դադարեցվել է համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը։

Ավելի վաղ Բելառուսում նման պատճառաբանությամբ արգելվել էր վրացական Sachukari Traditional կոնյակի իրացումը։

204