Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները քննարկումների միջոցով քննարկելու ՌԴ-ից հնչող հայտարարություններին, ՀՀ ԱԳ փոխնախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ն բարձրաձայնել է առկա խնդիրները, որոնք տեսնում է. «Կարելի է ակնկալել, որ դե յուրե մեր դաշնակից պետությունը դրանց կարձագանքի եւ կարձագանքի ոչ միայն խոսքերով, այլ նաեւ չի կատարի քայլեր, չի անի հայտարարություններ, որոնք վնասում են, ինչպես իրենք պնդում են, իրենց դաշնակցի կենսական շահերին»։

Խոսելով ՀԱՊԿ-ի արձագանքից՝ Կոստանյանն ասաց, որ ՀՀ սահմանները շատ պարզ են բոլորի համար եւ «ըստ էության ՀԱՊԿ քարտուղարության կողմից արված հայտարարությունը, չնայած դա էլ է վիճելի ՝ արդյոք այն իրավասու է նման հայտարարություն անելու անդամ պետությունների անունից, թե ոչ, մեր դիրքորոշումը չի փոխվել եւ մենք ակնկալում ենք, որ ի վերջո ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ ՀՀ սուվերեն տարածքները օկուպացվել են մասնավորապես 2022 թվականի սեպտեմբեր ամսին»։

Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ մեղադրանքները՝ Կոստանյանն ասաց. «Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մեր պետական շահերը համընկնում են, ոչ մեկի գործիքը չենք պատրաստվում լինել կամ գուցե մեր ինքնիշխան արտաքին քաղաքականությունը մասնավորապես որոշակի նյարդայնացում է առաջացնում տարբեր մայրաքաղաքներում, դրան որեւէ կերպ չեմ կարող արձագանքել, միայն կարող եմ առողջություն մաղթել»,- ասաց նա։

286